Ավստրալիան եւ Նոր Զելանդիան հանդես են եկել Չինաստանի դեմ պատժամիջոցների պաշտպանությամբ
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտգործնախարարությունների ղեկավարները մարտի 23-ին հանդես են եկել այն պատժամիջոցների պաշտպանությամբ, որոնք մարտի 22-ին Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կանադան եւ ԱՄՆ-ը սահմանել են Չինաստանի պաշտոնյաների եւ մեկ կազմակարպության նկատմամբ, որոնք մասնակից են մարդու իրավունքների՝ իրենց վերագրվող խախտումներին:
«Ավստրալիան եւ Նոր Զելանդիան ողջունում են (ՉԺՀ-ի նկատմամբ) միջոցները, որոնք ձեռնարկել են Մեծ Բրիտանիան, Եվրամիությունը, Կանադան եւ Միացյալ Նահանգները»,- նշված Է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնի եւ Նոր Զելանդիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նանաիա Մահութայի համատեղ հայտարարության մեջ: Այնտեղ նաեւ ընդգծված Է, որ «Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի կառավարությունները լուրջ մտահոգություն են հայտնում» Սինցզյանում (Մինցզյան Ույղուրական Ինքնավար Շրջանում) Էթնիկ ույղուրների եւ այլ մուսուլման փոքրամասնությունների դրության պատճառով»: