Աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկին Մարսի հետ կապված նրա ծրագրերի պատճառով

Աստղաֆիզիկոսը քննադատել է Իլոն Մասկին Մարսի հետ կապված նրա ծրագրերի պատճառով

Բրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռայսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին Դուբայում կայացած Համաշխարհային կառավարության գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ: Նրան դուր չի եկել Մասկի՝ մինչ 2050 թվականը միլիոն մարդ Մարս ուղարկելու գաղափարը:

Մասնագետի խոսքով՝ Մասկի գաղափարները վտանգավոր մոլորություն են: Ռայսը հավելել է, որ «Մարսի վրա ապրելն ավելի լավ չէ, քան ապրել Հարավային բևեռում կամ Էվերեստի գագաթին»: Այդ մասին հայտնում է Sky News-ը:

Սակայն Ռայսի զրուցակից, ամերիկացի աստղաֆիզիկոս Նիլ Դեգրասե Թայսոնը նշել է, որ հնարավոր է ապրել Մարսում, բայց դրա համար այն պետք է «վերածվի» Երկրի: Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, դա անելը շատ դժվար է: Նա վստահ է, որ ավելի հեշտ է կանխել Երկրի վրա հնարավոր աղետը, որի պատճառով մարդիկ  ցանկություն կունենան  փախչելու  «Կարմիր մոլորակ»:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին