Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Մարտի 22-ին հանրապետության առանձին շրջաններում, 23-25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։
Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-23-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ մարտի 22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 26-ին՝ առանց տեղումների եղանակ:
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով (1lurer.am)