Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Աշոցք-Սեպասար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին, ժամը 19։22-ին տեղեկություն է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան:

Միացիր մեր կայքին