Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո

Անգլիայում ռաբբիին հոսպիտալացրել են դեռահասների կողմից նրա վրա իրականացված հարձակումից հետո

Անգլիայի Էսսեքսի կոմսությունում դեռահասները կրոնական դրդապատճառներով հարձակում են կատարել մի տղամարդու վրա, ինչից հետո հարկ Է եղել նրան հոսպիտալացնել: Այդ մասին հաղորդել Է տեղի ոստիկանությունը: Ինչպես հաղորդել Է Mirror թերթը, սինագոգի մերձակայքում հարձակման հետեւանքով տուժածը Րաֆի Գուդվինն Է:

«Խուզարկուները հետաքննություն են անցկացնում Չիգուելլում կրոնական դրդապատճառներով հարձակման մասին ստացված հաղորդագրություններից հետո: Սպաները ժամանել են… այն բանից հետո, երբ 30-ից բարձր տարիքի տղամարդը հարձակման Է ենթարկվել: Ենթադրաբար, երկու դեռահասները կանգնել են տուժածի ավտոմոբիլի առջեւում, երբ նա մեքենայի ղեկին Էր. նրանք գոռացել են նրա վրա եւ վիրավորական ձեւով խոսել նրա կրոնի մասին՝ նախքան ավտոմեքենային վնաս հասցնելը: Երբ տղամարդը դուրս Է եկել մեքենայից, որպեսզի նրանց պատասխանի, հարձակման Է ենթարկվել անհայտ օբյեկտի օգնությամբ, որի հետեւանքով հարկավոր Է եղել նրան բուժօգնություն ցուցաբերել»,-ասվում Է Էսսեքսի ոստիկանության՝ Facebook-ում զետեղված հայտարարության մեջ: Նշվում Է, որ հարձակվողները, որոնք, ըստ առկա տվյալների, եղել են 15-ից 18 տարեկան, նաեւ գողացել են տուժածի հեռախոսը: Իրականացվում Է տեղի ունեցածի հետաքննություն եւ կասկածյալների որոնում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դատապարտել Է հակասեմիտիզմի դրսեւորումը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միջադեպի մասին հաղորդագրություններից հետո: Հանգստյան օրերին Լոնդոնում ցույց Է անցկացվել ի պաշտպանություն Պաղեստինի: Իսրայելի դեսպանատնից ոչ հեռու բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ բողոքի մասնակիցների միջեւ: Ինը ոստիկան վերքեր Է ստացել, բողոքի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել Է: Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել Է իրադրությունը Իսրայելի եւ պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Էսկալացիայի սկզբից ի վեր պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են ավելի քան 3 հազար հրթիռ, որոնցից 1210-ը կալանվել Է:

Ինչպես հաղորդել են Մոսկվայում Պաղեստինի դեսպանությունից, վերջին տեղեկատվության համաձայն, Իսրայելում զոհվել Է 10 մարդ, շուրջ 50 հոգի ծանր վիրավոր են: Իսրայելը նույնպես հարյուրավոր հարվածներ Է հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ: Իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 218-ի, զոհվածների թվում կա 58 երեխա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին