Այս տարի Formula VC-ն հայ հիմնադիրներ ունեցող 8 ստարտափում ներդրում է արել․ վենչուրային ֆոնդն ամփոփել է տարին

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

Այս տարի Formula VC-ն հայ հիմնադիրներ ունեցող 8 ստարտափում ներդրում է արել․ վենչուրային ֆոնդն ամփոփել է տարին

նոր ներդրումներ, 2022-ին բնորոշ  մարտահրավերներ, ձևավորված արդիական նպատակներ ու դրանց հասնելու հստակ քայլերի պլանավորում. Formula VC-ի վենչուրային ֆոնդն ամփոփել է տարին:

8D1A5487 (1).JPG (526 KB)

Վենչուրային ինդուստրիան սկսել է ձևավորվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Իսկ Հայաստանում առաջին վենչուրային ֆոնդը ստեղծվել է 2013-ին։ Formula VC-ի համահիմնադիրներ Գրիգոր Հովհաննիսյանը և Կարեն Վարդանյանը  վենչուրային ֆոնդը 2021-ին են ստեղծել՝ չնայած որ գաղափարը դեռ 2019-ից ունեին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում հիմնադիրները ներկայացրել են իրենց գործունեությունն ու ամփոփել տարին:

«Ծրագրում էինք 2020-ին բացել, բայց COVID-19-ի և պատերազմի պատճառով հետաձգվեց։ Պատերազմից հետո որոշեցինք, որ ինչ էլ լինի, պետք է բացենք։ 2021-ի հունվարի 19-ից ֆոնդը պաշտոնապես գոյություն ունի, իսկ բուն գործունեությունը ավելի ուշ սկսեցինք»,- ասաց Գրիգոր Հովհաննիսյանը:

8D1A5504.JPG (398 KB)

Վենչուրային ֆոնդի գլխավոր նպատակը Հայաստանը ինովացիոն կենտրոն դարձնելն է: Նպատակ ունեն աջակցել տաղանդավոր և նորարար թիմերին: Formula VC-ն իր ցանցով և ռեսուրսներով աջակցում է աճի վաղ փուլերում գտնվող ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել դիրքերը:

«Առաջին ներդրումը 2021 թվականի մարտին CoinStats-ում կատարեցինք։ Իսկ այս տարվա առաջին ներդրումը ծրագրավորման գիտելիքներ տվող WildLearner-ում ենք արել: Երբ պլանավորում էինք ֆոնդը սկսել, նախատեսում էինք 5 տարվա ընթացքում տարեկան 3-4 ներդրում անել։ Այս տարի 8 ներդրում ենք արել, մեր պորտֆոլիոն հասցնելով 12-ի: Մեր պորտֆոլիոյի ստարտափներն են CoinStats-ը, Expper Technology-ն՝ Robin Robot-ով, Hexact-ը, Zoomerang-ը, WildLearner-ը, EasyDMARC-ը, BlueQubit-ը, Docus-ը, Prelaunch-ը, Stylbit-ը և B4-ը»,- նշեց Կարեն Վարդանյանը:

Ներդրումներ անելիս հստակ չափանիշներ չունեն: Դիտարկում են սաղմնային և նախասաղմնային փուլում գտնվող ստարտափներին: Առաջին հերթին հաշվի են առնում պրոդուկտը, թիմը ու հետո միայն ոլորտի, շուկայի մեծությունը, աճի հնարավորությունները։ Ֆոնդի ընդհանուր ծավալը 7 մլն դոլար է: Նրանց համոզմամբ՝ գումարը բավարար է նոր ստարտափներին առաջ տանելու, աջակցելու համար:

Բացի ներդրումից կարևորում են նաև ստարտափներին օգնել գիտելիքով, կապերով, այլ ռեսուրսներով, որոնք երբեմն կարող են գումարից ավելի արժեքավոր լինել։ Հիմնադիրներից Հովհաննիսյանը նշում է՝ սա կարևոր մոտեցում է, որով նաև տարբերվում են մնացած վենչուրային ֆոնդերից:

8D1A5501.JPG (403 KB)

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին