ԱՄՆ-ում 33-ամյա ռեփերին սպանել են իր մեքենայում

ԱՄՆ-ում 33-ամյա ռեփերին սպանել են իր մեքենայում

ԱՄՆ Ջորջիա նահանգում սեփական մեքենայի մեջ սպանել են Չաքի Թրիլ (Chucky Trill) բեմական անունով հայտնի ռեփերին (իրական անունը՝ Քորի Դեթիջ):  

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, երգչին կրակել են ավտոմայրուղով ընթանալիս: Նրա մեքենայի կողքով ընթացող այլ մեքենայից կրակ են բացել իր ուղղությամբ: Սպանության հեղինակը թաքնվել է, դրդապատճառներն անհայտ են:

Դեպքի վայր ժամանակ բժիշկները մի քանի ժամ պայքարել են երիտասարդի կյանքը փրկելու համար, սակայն վերջինս մահացել է: Երաժիշտը 33 տարեկան էր:  

https://www.tert.am/am/news/2021/03/08/rapper/3546404

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին