ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն չի ցանկացել շփվել լրագրողների հետ

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն չի ցանկացել շփվել լրագրողների հետ

ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը երկուշաբթի խորհրդակցություններ է անցկացրել ՌԴ ԱԳՆ-ում: Ինչպես փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, խորհրդակցություններն ավելի քան 2 ժամ են տևել, որոնց ավարտին դեսպանը չի ցանկացել շփվել լրագրողների հետ:

Ինչպես հաղորդվում է, Անտոնովը Մոսկվա է ժամանել կիրակի: Նրան Մոսկվա կանչելու մասին հայտնի էր դարձել մարտի 17-ին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրական հայտարարություններ էր հնչեցրել ՌԴ նախագահի հասցեին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվայում դեսպան Անտոնովը հրավիրվել է արտաքին քաղաքական հարցերով գերատեսչություն, որտեղ խորհրդակցություն է անցկացվել՝ «ինչ անել ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցի համատեքստում» խնդրի շուրջ վերլուծության նպատակով:

https://www.tert.am/am/news/2021/03/22/despan/3560102

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին