ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցության
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին խորհրդակցության համար մարտի 20-ին կանչել են Մոսկվա: Այս մասին նշվում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանության հայտարարության մեջ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անտոնովը մարտի 20-ին կմեկնի Մոսկվա՝ խորհրդակցության: ՌԴ ԱԳՆ-ում և այլ գերատեսչություններում հանդիպումների ընթացքում ծրագրված է քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների՝ ճգնաժամից դուրս գալու ուղիները»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Անտոնովը Մոսկվա է հրավիրվում խորհրդակցության, որպեսզի վերլուծվի, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման համար:
ԱՄՆ-ում ՌԴ դեսպանին կանչել են Մոսկվա՝ խորհրդակցության (1lurer.am)