ԱՄՆ-ում ոստիկանությունը Լեդի Գագային է վերադարձրել գողացված բուլդոգներին
Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագայի երկու ֆրանսիական բուլդոգները` Կոջին և Գուստավը, որոնց նախօրեին գողացել էր անհայտ անձը, անվնաս փոխանցվել են երգչուհուն, Լոս Անջելեսի ոստիկանական վարչությանը հղումով գրում է CNN-ը։
Կինը, որի անունը չի նշվում, նախօրեին՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 18։00-ին հանդիպել է ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների հետ ու փոխանցել շներին։
Ինչպես նշել է ոստիկանությունը, դեռևս պարզ չէ՝ ինչպես են կենդանիները կնոջ մոտ հայտնվել։
«Կինը գտել է շներին և կապ է հաստատել Լեդի Գագայի ներկայացուցիչների հետ՝ նրանց վերադարձնելու համար։ Կնոջ ինքնությունը և այն վայրը, որտեղ հայտնաբերվել են շները, գաղտնի կմնան՝ քրեական հետաքննության և նրա անվտանգության համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենեք, որ նախօրեին Հոլիվուդում հրազենից անհայտ անձը կրակել էր Լեդի Գագայի շներին զբոսանքի հանող անձի ուղղությամբ, ինչից հետո երկու ֆրանսիական բուլդոգներին` Կոջիին և Գուստավին, գողացել էր։
Ավելի ուշ երգչուհին կես միլիոն դոլար էր առաջարկել շներին գողացողին և կապ հաստատելու համար էլեկտրոնային փոստի հասցե էր թողել:
Ոստիկանության Լոս Անջելեսի վարչությունը (LAPD) նախօրեին նաև հաղորդել է, որ գողության ընթացքում հրազենային վնասվածք ստացած տղամարդու վիճակը կայուն է։
https://www.tert.am/am/news/2021/02/27/Lady-Gaga/3537740