ԱՄՆ-ում Յեթի ձնեմարդուն գտնելու համար սահմանված պարգևավճարը հասցվել է 2.1 մլն դոլարի

ԱՄՆ-ում Յեթի ձնեմարդուն գտնելու համար սահմանված պարգևավճարը հասցվել է 2.1 մլն դոլարի

ԱՄՆ Օկլահոմա նահանգի իշխանությունները մեծացրել են Յեթի ձնեմարդուն (Bigfoot) գտնելու համար սահմանված պարգևավճարի չափը:

Ինչպես գրում է The Sun-ը, մինչ վերջերս պարգևավճարը կազմում էր 25 000 դոլար, այժմ այդ գումարը հասցվել է 2.1 մլն դոլարը, որը խոստանում են վճարել նրան, ում կհաջողվի բռնել մարդանման արարածին:

Պարբերականը նշում է, որ օրենսդրական նորարարությունն ուղղված է զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը: «Դա լավ հնարավորություն կդառնա մարդկանց համար՝ վայելելու մեր շրջանի գողտրիկ անկյուններն ու ուրախանալ»,- կարծիք է հայտնել ԱՄՆ կոնգրեսական և օրենսդրական նախաձեռնության հեղինակ Ջասթին Համֆրին:

Բացի այդ, նահանգի ներկայացուցիչները դիտարկում են առեղծվածային ձնեմարդուն որսալու համար արտոնագիր տրամադրել:

https://www.tert.am/am/news/2021/03/07/bigfoot/3545916

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին