ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով

Warning: sprintf(): Too few arguments in /home/akcentam/public_html/yerevanlur.am/wp-content/themes/covernews-pro/lib/breadcrumb-trail/inc/breadcrumbs.php on line 507

ԱՄՆ-ն մտահոգված է Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում լարվածության աճով

Հյուսիսային Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում վերջին օրերի լարվածությունը կարող է սպառնալիք հանդիսանալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համաշխարհային կոալիցիայի բազմամյա պայքարի համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պենտագոնի մամուլի քարտուղար, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը:

«Պաշտպանության նախարարությունը խորապես մտահոգված է Սիրիայի, Իրաքի հյուսիսում և Թուրքիայում լարվածության աճով։ Այս էսկալացիան սպառնում է «Իսլամական պետությանը» թուլացնելու և հաղթելու համաշխարհային կոալիցիայի» բազմամյա առաջընթացին: Սիրիայում վերջին ավիահարվածներն ուղղակիորեն սպառնացել են ԱՄՆ անձնակազմի անվտանգությանը, ովքեր Սիրիայում աշխատում են տեղի գործընկերների հետ՝ ԻՊ-ին հաղթելու և ԻՊ-ի՝ ավելի քան տասը հազար կալանավորների հսկողության տակ պահելու համար», – նշված է Պենտագոնի տարածած հաղորդագրությունում:

Գերատեսչությունը նաև մտահոգություն է հայտնել Իրաքին հարվածների առնչությամբ:

«Չհամակարգված ռազմական գործողությունները սպառնում են Իրաքի ինքնիշխանությանը։ Հարկավոր է անհապաղ ապաէսկալացիա՝ կենտրոնացումը ԻՊ-ի ջախջախման առաքելության վրա պահելու և տեղում անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար», – գրված է հաղորդագրությունում:

Պենտագոնը նաև դատապարտել է ռազմական գործողությունների հետևանքով «և՛ Թուրքիայում, և՛ Սիրիայում քաղաքացիական անձանց մահը»: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը միևնույն ժամանակ կիսել է Թուրքիայի մտավախությունները՝ կապված իր անվտանգության հետ:

«Մեզ նաև անհանգստացնում են քաղաքացիական ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորման մասին հաղորդումները։ Մենք ապաէսկալացման կոչ ենք անում՝ միևնույն ժամանակ ընդունելով Թուրքիայի օրինական մտահոգությունները անվտանգության ոլորտում: Մենք կշարունակենք հրադադարի պայմանավորվածությունների պահպանումը քննարկել Թուրքիայի և մեր տեղի գործընկերների հետ», – գրված է հաղորդագրության տեքստում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Թուրքիան ավիահարվածներ էր հասցրել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական տասնյակ թիրախների։ Սիրիայի քրդական կազմակերպությունները հաղորդել են, որ թուրքական ավիահարվածների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում կան զոհեր: Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, որ ռազմական գործողությունն իրականացվում է՝ ի պատասխան նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով 6 մարդ մահացել է, 80-ից ավելին՝ վիրավորվել։ Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրում են «Քրդական բանվորական կուսակցություն» կազմակերպությանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս նշել էր, որ շուտով Անկարան, հնարավոր է, նոր անդրսահմանային ցամաքային ռազմական գործողություն սկսի Սիրիայի տարածքում:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին