ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս, և Վաշինգտոնը կշարունակի «Ուկրաինայում ագրեսիայի համար» պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին, գրում է ria.ru-ն։

«Մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինայի մաս է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։ Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը յոթ տարի առաջ «Ղրիմի բռնակցմամբ խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը, նորմերը, որոնցով ժամանակակից երկրները փոխգործակցում են միմյանց հետ»:

https://www.tert.am/am/news/2021/02/26/Biden/3537096

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին