ԱՄՆ-ի ռազմակայանում պայթուցիկ սարքի հետ կապված միջադեպը վերացել է

ԱՄՆ-ի ռազմակայանում պայթուցիկ սարքի հետ կապված միջադեպը վերացել է

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Հոմսթեդ ռազմակայանի հրամանատարությունը, ռազմակայան, որը գտնվում Է Մայամի Դեյդի օկրուգում (ֆլորիդայի նահանգ), չեղյալ Է հայտարարել տագնապը, որը հայտարարվել Էր պայթուցիկ սարքի հետ կապված պատահարի պատճառով: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, Twitter-ում հաղորդել Է ռազմակայանի մամուլի ծառայությունը:

«Վնասված ռազմամթերքի նորոգումից հետո ավարտակոչ Է տրվել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 15-ին ավելի վաղ անձնակազմին հրաման Էր տրվել հեռանալ ռազմակայանից, տեղացի բակիչներին հորդորել Էին դուրս չգալ իրենց տներից եւ խուսափել հարակից փողոցներում գտնվելուց: CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքի տվյալներով՝ պատահարի պատճառ Է դարձել պայթուցիկ սարքը, որն անջատվել Է ամրակումից եւ գլորվել դրա համար անհամապատասխան գոտի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին