ԱՄՆ-ի զորքերը լքել են Աֆղանստանում մեծությամբ երկրորդ ռազմակայանը

ԱՄՆ-ի զորքերը լքել են Աֆղանստանում մեծությամբ երկրորդ ռազմակայանը

ԱՄՆ-ի հրամանատարությունն այս շաբաթ իր զինծառայողներին դուրս Է բերել ռազմաօդային ուժերի խոշոր ռազմակայանից, որը գտնվում Է Աֆղանստանի հարավի Ղանդահարի նահանգում: Այդ մասին մայիսի 14-ին հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այս նահանգում աֆղանական բանակի ներկայացուցիչ Խոջու Ալային:

«Նա (ԱՄՆ-ը) մեզ պաշտոնապես չի հանձնել ռազմակայանը, բայց ես կարող եմ հաստատել, որ նրանք ռազմաբազայից դուրս են եկել չորեքշաբթի օրը՝ մայիսի 12-ին»,-ասել Է աֆղանական բանակի ներկայացուցիչը: Իր հերթին Ղանդահարի օդանավակայանի ղեկավար Մասուդ Փաշթունը նշել Է, որ ռազմաբազայի բոլոր օբյեկտներն անցել են աֆղանական ուժերի կառավարմանը:

Ալան եւ Փաշթունը նաեւ հաղորդել են, որ ռազմակայանի՝ աֆղանական ուժերի կառավարմանը հանձնելու պաշտոնական արարողությունը պետք Է անցկացվի Իդ ալ-Ֆիթր տոնի վերջանալուց հետո, որը նշանավորում Է իսլամական Ռամադան սուրբ ամսվա ավարտը. ամիսը վերջանում Է շաբաթ օրը՝ մայիսի 15-ին:

ԶԼՄ-ները նշում են, որ այդ օդակայանն ավելի վաղ եղել Է ԱՄՆ-ի եւ միջազգային կոալիցիայի՝ մեծությամբ երկրորդ ռազմակայանը երկրում: Դրա հետ մեկտեղ, հիշեցնում են ԶԼՄ-ները, Ղանդահարի նահանգը «Թալիբան» շարժման օրրանն Է, եւ այդ նահանգում վերջին ամիսներին ինտենսիվ մարտեր են դիտվում թալիբների եւ Աֆղանստանի կառավարական ուժերի միջեւ: ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների ուժերը սկսել են հեռանալ Աֆղանստանից: Պլանավորվում Է, որ այդ գործընթացը կավարտվի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերի 11-ը: Ամերիկյան նախկին վարչակազմը պլանավորել Էր Աֆղանստանից զորքերը դուրս բերել մինչեւ մայիսի 1-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին