ԱՄՆ-ը 2020 թվականին նորացրել Է Ռուսաստանից նավթի եւ նավաթամթերքի ներմուծման 10-ամյա ռեկորդը

ԱՄՆ-ը 2020 թվականին նորացրել Է Ռուսաստանից նավթի եւ նավաթամթերքի ներմուծման 10-ամյա ռեկորդը

ԱՄՆ-ը 2020 թվականին Ռուսաստանից ներմուծել Է 2011 թվականից ի վեր ամենամեծ ծավալի նավթ եւ նավթամթերք, հետեւում Է ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության Էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներից:

Ռուսաստանյան նավթի եւ նավթամթերքի ներմուծման ծավալն անցյալ տարի կազմել Է օրական 538 հազար բարել, ավելին եղել Է սոսկ 2011 թվականին, երբ ցուցանիշը հասել Է օրական 624 հազար բարելի: Սակայն 2020 թվականին ԱՄՆ նավթի եւ նավաթամթերքի արտահանման առաջատարներն են Կանադան (օրական 4,1 միլիոն բարել) եւ Մեքսիկան (օրական 750 հազար բարել), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

https://armenpress.am/arm/news/1047086.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին