ԱՀ ԿԳՄՍ նախարարը ոլորտի զարգացմանը միտված հարցեր է քննարկել
ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն ընդունել է Արցախի Հանրապետության նախագահի զարգացման ծրագրերի գծով խորհրդական Վահե Քեուշգուերյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթությանը, մշակույթին և սպորտին առնչվող հարցեր։
Նախարար Ղարախանյանը ներկայացրել է ծրագրեր, որոնց իրագործումը լուրջ արդյունքներ կունենա կրթության զարգացման գործում։ Վ․ Քեուշգուերյանը, կարևորելով ներկայացված ծրագերի նշանակությունը, իր աջակցությունն է հայտնել այդ ծրագրերի իրականացման համար։
https://www.1lurer.am/hy/2021/02/26