ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նախագահին առաջարկել է անցկացնել կոմիտեի արտահերթ նիստ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 16-ին նամակ է հղել Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր: Այս կապակցությամբ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ:
Նամակի պատճենն ուղարկվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: