Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ ԱՍՀՆ ՍԱՊԾ֊ի։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Հայցվորը դատարան է դիմել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրեքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հայցվորի կենսաթոշակը վերահաշվարկելուն և ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարը հայցվորին վճարելուն պարտավորեցնելու պահանջով։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել փետրվարի 22֊ին և նույն օրը մակագրվել Վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին