Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը
Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովից, օրենքների փաթեթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս անց, որից հետո նախատեսվում է մի շարք ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի մշակում։ Դրանց թվում են․
- Տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման մեթոդաբանությունը և կարգը,
- Ապրանքային շուկաների որոշման կարգը,
- Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը,
- Պատասխանատվության միջոցի ընտրության և տուգանքի հաշվարկման մեթոդաբանությունը,
- Հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի շրջանակներում ապրանքների և ծառայությունների անհատականացման միջոցների շփոթության աստիճանի նմանության որոշման կարգը,
- Չհիմնավորված բարձր գնի և չհիմնավորված ցածր գնի որոշման կարգը,
- Պետական օժանդակության գնահատման կարգը։
«Հրավիրում ենք շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, այդ թվում՝ տնտեսվարող սուբյեկտներին մասնակցելու վերոնշյալ ենթաօրենսդրական նորմատիվ ակտերի մշակմանը։
Աշխատանքներին մասնակցելու ցանկության դեպքում կարող եք մինչև օրենքների փաթեթի ուժի մեջ մտնելը դիմել Հանձնաժողով` info@competition.am էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնելով հետադարձ կապի տվյալները, ինչպես նաև այն ակտի
անվանումը, որի մշակման աշխատանքներին մասնակցության նպատակով ներկայացվում է դիմումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
https://armenpress.am/arm/news/1045119.html