Ադրբեջանցի զինվորականները Թուրքիա են մեկնել․ նոր զորավարժություններ կանցկացվեն

Ադրբեջանցի զինվորականները Թուրքիա են մեկնել․ նոր զորավարժություններ կանցկացվեն

Թուրքիան և Ադրբեջանը նոր զորավարժություններ են անցկացնելու։ Թուրքիայի ՊՆ-ի թվիթերյան իր էջում հաղորդագրություն է տարածել այս մասին և լուսանկարներ հրապարակել։ «Շարունակում ենք Ադրբեջանի հետ համագործակցությունը՝ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով։ Օդանավակայանում դիմավորել ենք Ադրբեջանի ԶՈՒ-ի զինծառայողներին, որոնք ժամանել են Իսպարտու՝ 6 շաբաթ տևողությամբ զորավարժություններին մասնակցելու»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ երկու երկրների վերջին լայնամասշտաբ զորավարժությունները տեղի ունեցան այս տարվա փետրվարին Կարս քաղաքում։

https://factor.am/344845.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին