Ադրբեջանում ազգային հերոս գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանում ազգային հերոս գեներալ է ձերբակալվել

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի ձերբակալության մասին։ Նշվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հաստատել է գեներալի ձերբակալության լուրը։ Գերատեսչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Աքպերովը ձերբակալվել է քրեական գործի շրջանակում, որի վարում է Գլխավոր դատախազության քննչական վարչությունը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Աքպերովը մեղադրվում է Ուկրաինայում դիտավորյալ սպանություն կատարելու մեջ։ Նշվում է նաև, որ խոսքը 19 տարվա վաղեմության դեպքի մասին է։ Իրավապահները նշում են, Աքպերովը 2001թ․ Կիևում ադրբեջանցի գործարար Էլչին Ալիևի սպանության դերակատարներից է։ Հավելենք, որ Ռովշան Աքպերովն Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, որին պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փետրվարի սկզբին հեռացրել էր պաշտոնից։ Դեռևս Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում էին լուրեր տարածվում նրա պաշտոնանկության մասին։ Ի դեպ՝ 1994 թվականին Ռովշան Աքպերովին շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

https://factor.am/348471.html

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին