Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն հայկական տարածքից․ Էմմանուել Մակրոն

Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն հայկական տարածքից․ Էմմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն այսօր իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժմանը։

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- հայատառ գրել է Ֆրանսիայի նախագահը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում մայիսի 13-ի վաղ առավոտյան հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մինչև 3,5 կիլոմետր և մինչ այս պահը չեն հեռացել ելման դիրքեր: Ադրբեջանը փորձել է դիրքային բարելավումներ իրականացնել նաև Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, որը ՀՀ ԶՈՒ-ն կանխել է։

Հրապարակման հեղինակը

Միացիր մեր կայքին